«Գեղեցկուհի». Օլյա Հակոբյանի գրավիչ կերպարը

16:22   18 հունիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կորսետ է կրում, որը համադրել է պիջակի հետ։ Օլյա Հակոբյանը հավաքել է մազերը, նախընտրել է արտահայտիչ դիմահարարում․ շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոց։ Հետեւորդներն Օլյային բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ դերասանուհին շնորհավորել էր որդու տարեդարձը։ «Իմ սեր Էրիկը ծնվեց այսօր ու դարձավ կյանքիս իմաստը։ Շնորհավոր, Բալես»,- գրել էր նա։ Դերասանուհու երկրպագուները միացել էին շնորհավորանքին եւ բազմաթիվ մաղթանքներ ուղղել տղային։



© NEWS.am STYLE