«Ներդաշնակ». Մարիամ Ալեքսանյանի ամառային լուքը

21:45   18 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, բաց գույնի պիջակ։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, ընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխարկ, վզնոցներ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Ներդաշնակ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերն ու բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE