Disney-ը հայտարարել է Չիպի եւ Դեյլի մասին մուլտսերիալի վերաթողարկման մասին

15:06   18 հունիսի, 2021

Disney+ սթրիմինգային ծառայությունը հրապարակել է կադրերը, որոնցով սկսվում է չիպի եւ Դեյլի մասին «Chip'n'Dale: Park Life» մուլտսերիալը։ Դատելով տեսանյութից՝ շոուն պատմում է սկյուռերի կյանքի մասին ժամանակակից քաղաքային այգում։ Մուլտսերիալում կհայտնվեն նաեւ շներ Պլուտոն եւ Բաթչը, հոլովակն ակնարկում է նաեւ Դոնալդ Դաքի մասին։ Հերոսները չեն խոսի։

Վերաթողարկված տարբերակը կապված է 1940-ականների կարճամետրաժների հետ, որոնցում սկյուռերը կաղնիների մշտական որոնման մեջ են, ոչ թե փրկարարներ, ինչպիսին նրանց շատերն են հիշում «Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» հայտնի մուլտսերիալից։

Screen Rant-ի հաղորդմամբ՝ շոուն 39 էպիզոդ կունենա՝ յուրաքանչյուրը յոթ րոպե տեւողությամբ։ Պրեմիերան նախատեսված է հուлիսի 28-ին։

Disney-ն աշխատում է նաեւ «Չիպ եւ դեյլ․ ռեյնջեր-փրկարարներ» նախագծի վրա։ Այն լիամետրաժ ֆիլմի կլինի, որը համատեղում է կենդանի նկարահանումներն ու անիմացիան։

 



© NEWS.am STYLE