«Լյոշային խնդրել եմ, որպեսզի ազդի իրավիճակի վրա»․ Կամենսկիխը հիշել է գումարի դիմաց ինտիմի առաջարկների մասին

22:07   18 հունիսի, 2021

Նաստյա Կամենսկիխն արդեն 18 տարեկանում աստղ է դարձել։ Հենց այդ ժամանակից ի վեր նա ձայնագրում է երգեր եւ նկարահանում է տեսահոլովակներ։ Հարկ է նշել, որ արտիստուհին երկրպագուների մեծ բանակ ունի, այդ թվում եւ ապահովվածները, սակայն աստղն իրենց թույլ չի տվել գումարի դիմաց հարաբերություններ ունենալ, իսկ նման առաջարկներ շատ են եղել։

«Իհարկե, ինձ ինտիմի դիմաց գումար առաջարկել են։ Դա շատ վաղուց էր, կարիերայիս ամենասկզբում։ Այդ ժամանակ ես խնդրեցի Լյոշային, որպեսզի նա որեւէ կերպ ազդի այդ իրավիճակի վրա», - YouTube-յան «Люкс FM» ալիքի «29 вопросов» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է Նաստյա Կամենսկիխը։

Երգչուհու խոսքերով նրա համար շատ տհաճ են եղել նման պատմությունները։ Նա միշտ իմացել է, որ կարիերայում եւ կյանքում հաջողություններին Կամենսկիխը պետք է հասնի ինքնուրույն՝ առանց նամանատիպ կապերի։

Նաստյա Կամենսկիխի խոստովանությունը այնքան էլ սենսացիոն չի հնչում՝ հաշվի առնելով նրա վառ ու սեքսուալ արտաքինը։ Ավելին, նույնիսկ ամուսնանալով Պոտապի հետ, երգչուհին չի դադարել սոցցանցերի իր էջերում հրապարակել «կրակոտ» լուսանկարներ եւ հոլովակներ, որին կից արական սեռի նրա երկրպագուները բավականին անկեղծ մեկնաբանություններ են կատարում։



© NEWS.am STYLE