«Երանի մեկը գա. նա, ով գնալու պահին չի գնա»․ Անի Երանյան

20:43   18 հունիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Անին շորտ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել։ Նա արեւային ակնոց է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Երանի մեկը գա. նա, ով գնալու պահին չի գնա»։

Ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ։ Նա առանց շպարի էր, մազերն արձակված էին։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Ուզում եմ հաշտ լինել քո բոլոր բացակայությունների հետ», - լուսանկարը մակագրել էր Անին։



© NEWS.am STYLE