Լուսինե Թովմասյանի լուսանկարը մարզասրահից

13:05   18 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը տոպ է կրում, որը համադրել է սպիտակ շորտի հետ։ Գեղեցկուհի մայրիկը հավաքել է մազերը, մեկնաբանություններում գրել է․ «Իսկ պարապելուց հետո քեզ զգում ես հիանալի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր բնության գրկում՝ ծաղիկների գեղեցիկ դաշտում։ Գեղեցկուհին կրում էր ամառային եթերային զգեստ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից մեկնաբանութոյւնների հատվածում նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE