15:07 2 հոկտեմբերի, 201332-ամյա գեղեցկուհի Աննա Կուրնիկովան բաժանվել է ընկերոջից՝ հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասից: Զույգը միասին է արդեն 12 տարի, սակայն 38-ամյա Էնրիկեն չի պատրաստվում նախկին թենիսիստուհուն ամուսնության առաջարկություն անել: Այս մասին տեղեկացնում է Woman TV-ն:
Աննան ընկերուհիներին տեղեկացրել է, որ այլեւս չի պատրաստվում սպասել այնքան, մինչեւ Էնրիկեն իրեն ամուսնություն առաջարկի:
Գարնանը հաղորդվում էր, որ սիրահարները գաղտնի ամուսնացել են կամ շուտով ամուսնանալու են, սակայն աստղերի ներկայացուցիչները շտապել էին հերքել այդ լուրերը եւ հայտարարել էին, որ մոտ ապագայում զույգն ամուսնանալու մտադրություն չունի:
Հարկ է նշել, որ դեռ երեկ Իգլեսիասին եւ Կուրնիկովային միասին նկատել են Մայամիի ափերին, իրենց զբոսանավի վրա:
