Համարձակ դեկոլտե, նուրբ շպար․ Էմմիի լուսանկարը

22:42   18 հունիսի, 2021

Երգչուհի էմմին, ով ընտանիքի հետ իր հանգիստն է վայելում հայրենիքում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է համարձակ դեկոլտեով հանդերձանք։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակումը նա չի մակագրել, իսկ հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել։  

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Էմմին արձակել էր մազերը, նախընտրել էր վառ շպար․ շուրթերը ներկված էին կարմիրով։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE