Գազմանովը կոպիտ պատասխանել է Սերյաբկինային, ով նրան կոչ է արել լքել բեմը

18:19   18 հունիսի, 2021

Հայտնի էստրադային կատարող եւ կոմպոզիտոր Օլեգ Գազմանովը մեկնաբանել է Serebro խմբի նախկին մեներգչուհի Օլգա Սերյաբկինայի հայտարարությունը, որը կոչ էր արտիստին արել լքել բեմը։

Հարցազրույցներից մեկում երգչուհին կարծիք է հայտնել, որ շատ մեծանուն արտիստներ պետք է տեղ տան երիտասարդ կատարողներին։ Սերյաբկինան համարում է, որ բեմը պետք է լքեն նաեւ Վալերի Լեոնտեւը եւ Նիկոլայ Ռաստորգուեւը։ Գազմանովը կոպիտ պատասխանել է Serebro խմբի նախկին մեներգչուհուն՝ ի պատասխան բեմը լքելու նրա կոչին։

«Ո՞վ է Սերյաբկինան։ Serebro խմբի՞ց։ Ես նրան չեմ լսում», - հայտարարել է Ռուսաստանի ժողովրդական արտիստը։

Երգչի խոսքով՝ իր համերգային շրջագայությունը պլանավորված է առաջիկա մի քանի ամիսների համար։ Նա ոչ մեկին չի ստիպում գալ իր համերգներին, իսկ երկրպագուներն իրենք են տոմսեր գնում, նշել է Գազմանովը։ Երգիչն ասել է, որ ելույթ չի ունենա, եթե բեմ դուրս գա ու տեսնի դատարկ դահլիճ, բայց կշարունակի հյուրախաղերը, քանի դեռ պահանջարկ կա։

«Երիտասարդներ, խնդրում եմ վերցրեք իմ հանդիսատեսին եւ ձգեք դեպի ձեզ․․․ Սակայն, նրանց մոտ չի ստացվի», - «Собеседник»-ի հետ հարցազրույցը եզրափակել է արտիսը։

Պրոդյոսեր Իոսիֆ Պրիգոժինը քննադատել է Սերյաբկինային՝ էստրադայի մետրներին ուղղված կոչի համար։ Նա ընդգծել է, որ նույնիսկ Գազմանովի եւ Լեոնտիվի  բեմից հեռանալուց հետո երգչուհուն ոչ մի տեղ չեն հրավիրի։  



© NEWS.am STYLE