Շուտով կամուսնանա՞ն․ նոր մանրամասներ Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի հարաբերությունների մասին

17:11   18 հունիսի, 2021

Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի սիրավեպը շատ արագ է զարգանում։ Զույգը միասին է միայն այս տարվա սկզբից, իսկ աղբյուրներն արդեն խոսում են սիրահարների սպասվելիք նշանադրության մասին:

Us Weekly պարբերականին աղբյուրը հայտնել է, որ Քորթնին ու Թրեւիսը շուտով կարող են օրինականացնել իրենց հարաբերությունները. այն կլինի մեծ, քանի որ Թրեւիսը սիրում է տպավորութոյւն թողնել Քորթնիի վրա։

Ամուսնության առաջարկություն Բարքերը կարող է անել  ժամանացային այգ, ուր սիրահարներն այցելել էին երեխաների հետ՝ ոչ վաղ անցյալում․ «Չեմ զարմանա, եթե դա տեղի ունենա իրենց ամենասիրելի վայրում՝ Դիսնեյլենդում, երեխաների եւ ամբողջ ընտանիքի աչքի առաջ»:

Քորթնին եւ Թրեւիսը վերջերս այցելել են Կալիֆոռնիայի Անահայմա զվարճանքների այգի: Այդ ժամանակ Բարքերն Instagram-ում հրապարակել էր մի շարք լուսանկարներ՝ դրանք մակագրելով. «Աշխարհի ամենաերջանիկ վայրը»։ Լուսանկարներում զույգը ջերմ գրկախառնված է։



© NEWS.am STYLE