«Տարբեր հայացքներ»․ Քիմ Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի հետ ապահարզանի պատճառների մասին

16:46   18 հունիսի, 2021

Չի հասցրել Keeping Up With The Kardashians շոուն ավարտվել, արդեն տեղի է ունեցել վերամիավորումը։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ներկայացուցիչները, որոնք եղել են ռեալիթիի գլխավոր հերոսուհիները, հավաքվել են հատուկ թողարկման համար, որի վարողը եղել է Էնդի Քոենը:

Քոենին հաջողվել է զրուցել 40-ամյա Քիմ Քարդաշյանի հետ եւ նրանից նոր մանրամասներ կորզել 44-ամյա Քանյե Ուեսթի հետ ապահարզանի մասին, որն այժմ, ըստ լուրերի, հանդիպում է Իրինա Շեյքի հետ:

Ավելի վաղ, հեռուստաշոուի վերջին դրվագում, Քիմն արդեն անդրադարձել է Քանյեի հետ ամուսնության ժամանակ ունեցած խնդիրների մասին, սակայն ամուսնալուծությունից հետո  նա մանրամասն չի մեկնաբանել այս թեման։ Եվ ահա Քարդաշյանը որոշել է երկրպագուների հետ կիսվել ամուսնալուծության պատճառների մասին նոր տեղեկություններով։

Канье Уэст и Ким Кардашьян

Դա ինչ-որ մի պատճառ չէր այս կամ այն կողմից։ Ես կարծում եմ, որ այդ որոշմանը հանգեցրել են որոշ հարցերի շուրջ տարբեր հայացքները, եւ ես ոչ մի կերպ չեմ ցանկանում, որ որեւէ մեկը մտածի, թե ես չեմ ներդրել բոլոր ջանքերը, կամ որ ես չեմ փորձել», - ասել է Քիմը:

Ավելի վաղ նա արդեն նշել էր, որ իր համար դժվար էր կիսել Քանյեի կենսակերպը, եւ նա չէր ցանկանում ապրել Վայոմինգի ագարակում, որտեղ Ուեսթը վերջերս հաճախ էր այցելում։

Ким Кардашьян и Канье Уэст с детьми

Քարդաշյանը նաեւ հասկացրել է՝ չնայած հայացքների այդ տարբերությանը, կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի նախկին ամուսինները եկել են։

Մենք, որպես մեր երեխաների ծնողներ, հիանալի հարաբերություններ ունենք։ Ես շատ եմ նրան հարգում եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Ես միշտ կլինեմ Քանյեի մեծագույն երկրպագուն։ Նա իմ երեխաների հայրն է։ Քանյեն միշտ կլինի ընտանիք, - կիսվել է Քիմը։

Հիշեցնենք, որ զույգն ունի չորս երեխա․ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն եւ 2-ամյա Փսալմը։ Երեխաների խնամակալության հարցում զույգը համաձայնություն ձեռք է բերել։ Քիմը նաեւ հույս է հայտնել, որ նա եւ Քանյեյ կարող են մնալ լավ ընկերներ։

Ким Кардашьян



© NEWS.am STYLE