Իրինա Թովմասյանի լուսանկարը՝ անապատից

23:43   18 հունիսի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ժամանակ։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Իրինան ամառային հմայիչ կերպարում է։ Նա կերպարանք է ընդունել անապատում։ Կրում է համարձակ դեկոլտեով, փիրուզագույն ամառային զգեստ։ Նրա վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Յուրաքանչյուր անգամ Եգիպտոս այցելելուց անպայման փորձում եմ մի նոր բան, այս անգամ այցելեցի սաֆարի տուրի, քանի որ այն ինձ համար էմոցիաների մեծ հոսք է և միանշանակ շատ հաճելի: Համոզված եղեք այդ պահին ապրած պահերը դեռ երկար կհիշեմ»։

«Ամռանը սնվելը և գեղեցիկ կազմվածքը պահպանելը, պակաս կարևոր չէ։ Լողափ։ Հանգիստ։ Ու այդ ամենի հետ միաժամանակ կարևոր է ունենալ գեղեցիկ մարմին։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ դրա ամենակարևոր գրավականը ճիշտ և առողջ սննդակարգն է։ Ոչ մեկ չի ասում, ձեզ զրկեք ձեր սիրելի ուտեստներից, ուղղակի փորձեք ճիշտ կազմակերպել ամեն ինչ։

Կարող եք, օրինակ, սննդակարգը կազմելիս օգտագործել տարբեր ուտելիքներ և պատրաստման եղանակներ, որպեսզի չկառչեք ծանոթ համերից։ Եղեք համարձակ և տարբեր համեր փորձեք ու ամենակարևորը առողջ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել քիչ ճարպ պարունակող ուտելիք։ Օրինակ՝ պատրաստելիս ընտրեք մարգարին կամ բուսական յուղեր։

Նաև փորձեք խուսափել շատ քաղցրավենիք օգտագործելուց, քանի որ, ինչպես գիտեք, դա նպաստում է ավելորդ քաշի ձեռք բերմանը։ Բայց մի մոռացեք կյանքը վայելելու մասին, ու հաճույք ստանալով արեք այդ ամենը, այլապես արդյունքի չեք հասնի։ Եվ վերջում որպեսզի ունենաք գեղեցիկ արտաքին ժպտացեք ու շատ սիրեք»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE