Բնական կերպար․ Լիա Զախարյանն առանց շպարի (ֆոտո)

18:59   19 հունիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել անկողնու վրա նստած։ Նա ներկայացել է կարճ կիսաշրջազգեստով ու տոպով։ Լիայի մազերը հավաքված են, առանց շպարի է։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան վառ գունի տոպ էր կրում, որը համադրել էր սպիտակ տաբատի ու նույն գույնի վերնաշապիկի հետ։ Լիան բարձրակրունկներ էր ընտրել, արձակել ուղիղ հարդարված մազերը։ «Ամեն օր այնպես ապրիր, որ հույզերդ դուրս գան։ Մի վախեցիր անկաշկանդ լինել, էմոցիոնալ առումով ազատ եւ պատրաստ աշխարհի հետ կիսվել էներգիայի պաշարով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE