«Ոչինչ առաջվանը չի լինելու․․․»․ Տաթեւ Հովակիմյան

16:39   19 հունիսի, 2021

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հավատարիմ կենդանու՝ շատ հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրին կից դերասանուհին կիսվել է իր մտահոգություններով․

«Անհաշվելի մարդկանց ճանաչեցինք էս ընթացքում․․․ ոչինչ առաջվանը չի լինելու․․․ ոչ բարեւը, ոչ հաջողը, ոչ էլ իրար աչքերի մեջ նայելը․․․», - գրել է դերասանուհին։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Տաթեւն արձակել էր մազերը, բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր կոշիկի գույնի պայուսակը։ «Ու թող ամբողջ աշխարհը սպասի…»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE