«Սիրում եմ քեզ, մամ»․ Մարիամ Ալեքսանյանի եւ մայրիկի լուսանկարը

17:48   19 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր մայրիկի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում մայր ու դուստր մեղմ ժպտում են։ Երիտասարդ դերասանուհին կրում է սեւ բլուզ։ Նրա մզերն արձակված են, մեղմ շպարով է։ «Սիրում եմ քեզ, մամ», - հրապարակումը մակագրել է Մարիամ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, բաց գույնի պիջակ։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, ընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գլխարկ, վզնոցներ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Ներդաշնակ»։



© NEWS.am STYLE