Եվա Զոհրաբյանի քնքուշ կերպարը

20:41   19 հունիսի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի բաճկոն է կրում։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն ու նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Եվան գրառում չի կատարել։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում եւ շրջազգեստ, որն առանձնանում էր ոտքի հատվածում կտրվածքով։ Եվա Զոհրաբյանն արձակել էր մազերը, ընտրել էր արտահայտիչ շպար։ Դերասանուհին լայնեզր գլխարկ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոց, ժամացույց, մատանիներ։ «Մի խանգարիր իմ սրտին»,- հրապարակումը մակագրել էր նա։

 

 

 

Լուսանկարը՝ Surodop



© NEWS.am STYLE