«Ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են»․ Արմինկա

21:32   19 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան, ով ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է պուտավոր պրինտով, երկարափեշ զգեստ։ Նա արտահայտիչ շպարով է, ալիքավոր վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․

«Ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են.

դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը»:

Օրերս հրապարակված կադրերում Արմինկան սեւ վերնաշապիկ էր կրում։ Երգչուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերը, նախընտրել՝ բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց։ «Թող օրը բարի լինի բոլորիդ համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 

Լուսանկարը՝ armine_ph



© NEWS.am STYLE