«Գեղեցիկ ընտանիք»․ Լիլուն ամուսնու եւ զավակների հետ լուսանկար է հրապարակել

13:51   19 հունիսի, 2021

Երգչուհի Լիլուն, ով բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան ֆոտոշարքից նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Արկադիի, որդու՝ փոքրիկ Ռոբերտի եւ դստեր՝ Մարիայի հետ։ Երգչուհին կրում է սպիտակ գույնի, ոճային զգեստ, սեւ բարձրակրունկներ, իսկ կերպարը համալրել է գեղեցիկ աքսեսուարը։ Նա ջերմ գրկել է փոքրիկին։ Ընտանեկան ջերմ հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Լիլուն արձակել էր մազերը, նախընտրել վառ շպար։ Կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE