52-ամյա գրող Սլավա Սեն մահացել է կորոնավիրուսից

17:17   19 հունիսի, 2021

Լատվիացի գրող եւ սցենարիստ Վյաչեսլավ Սոլդատենկոն, որը հայտնի է Սլավա Սե կեղծանվամբ, մահացել է կյանքի 53-րդ տարում: Այս մասին հայտնում է LTV7 հեռուստաալիքը։

«Հունիսի 3-ին նա հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով, որն առաջացել է COVID - 19 համավարակի պատճառով», - ասված է հաղորդագրության մեջ:

Վյաչեսլավ Սոլդատենկոն ծնվել է 1969 թվականի ապրիլի 6-ին Ռիգայում։

Նա հայտնի է դարձել «Սանտեխնիկը, նրա կատուն, կինը եւ այլ մանրամասներ», «Փոքրիկ օպերան», «Աամուսնալուծությունները» եւ «Եվա» գրքերի շնորհիվ:

 

Աղբյուրը՝ РБК



© NEWS.am STYLE