«Ասես նորապսակներ լինեն»․ Նաստյա Իվլեեւան ցուցադրել է Պուգաչովայի եւ Գալկինի կրքոտ համբույրը

20:11   19 հունիսի, 2021

Ալլա Պուգաչովայի հետ Մաքսիմ Գալկինը հանդիպել է 2001 թվականին՝ «Սլավյանսկի բազար» փառատոնում: Ճակատագրի հեգնանքով արտիստներին ծանոթացրել է պրիմադոննայի այն ժամանակվա ամուսին Ֆիլիպ Կիրկորովը։

Ով գիտեր, որ այս հանդիպումը կավարտվի Կիրկորովի հետ ամուսնալուծությամբ, Պուգաչովայի ու Գալկինի հարսանիքիքով եւ նրանց երկվորյակների ծնունդով։

Գալկինն իր 45-ամյակը նշել է ընկերների նեղ շրջապատում։

- Ես քեզ սա ասում եմ ամեն օր։ Եւս մեկ անգամ կասեմ․ «Սիրում եմ քեզ»,- դիմել է ամուսնուն 72-ամյա Ալլա Պուգաչովան։

Նիկոլայ Բասկովի հումորային կոնֆերանսի ներքո տոնական տորթի համտեսումն ավարտվել է կրքոտ համբույրով:

Պուգաչովայի եւ Գալկինի համբույրի տեսանյութը Instagram-ում տեղադրել է բլոգեր Նաստյա Իվլեեւան:

«Ասես նորապսակներ լինեն»,- զարմացել են սոցցանցերի օգտատերերը։

Աղբյուրը՝ КП



© NEWS.am STYLE