«Նույն դեմքն է»․ Իվան Ուրգանտը զարմացրել է իր եւ դստեր նմանությամբ

22:01   19 հունիսի, 2021

Այսօր Իվան Ուրգանտի Instagram-ում Նինայի հետ հազվագյուտ կադր է հայտնվել: Ուղեւորության ժամանակ Ուրգանտը սելֆի է արել դստեր հետ ավտոմեքենայում։ Շոումենը պատմել է, որ Նինայի հետ մեկնել է հայրենիք՝ Սանկտ Պետերբուրգ։

Հաղորդավարը ներկայացել է սպիտակ շապիկով եւ կապույտ գլխարկով, իսկ աղջիկը՝ սեւ շապիկ եւ թեթեւ ջինսե բաճկոն: Հաղորդավարի բաժանորդների ուշադրությունից չի վրիպել հոր եւ դստեր զարմանալի նմանությունը: Աղջիկը աստղային հայրիկի պատճենն է։

«Նույն դեմքն է», «Աղջիկը նման է Իվանին ավելի շատ, քան ինքն իրեն», «Ինչպես է նա մեծացել», «Հաճելի ուղեւորություն», – արտահայտվել են ինտերնետ օգտատերերը:



© NEWS.am STYLE