Ռուսական հեռուստատեսությունը կարող է ամբողջությամբ արգելել Օլգա Բուզովային

23:10   19 հունիսի, 2021

35-ամյա հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան կարող է ամբողջությամբ անհետանալ ռուսական հեռուստատեսության եթերից: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Դոմ-2» ռեալիթի-շոուի նախկին մասնակից Ռոման Տերտիշնին (հայտնի է նաեւ Մայ Աբրիկոսով կեղծանվամբ): Նա համացանցում համապատասխան խնդրագիր է տեղադրել։ Այժմ փաստաթուղթը արագ համալրվում է նոր ստորագրություններով՝ կարծես Բուզովոյից դժգոհ են շատերը։ Ըստ նրա՝ ռուսաստանցիներն արժանի չեն, որ մշտապես նայեն Օլգային եւ նրա ոչ ադեկվատ պահվածքին։

«Ինչու՞ ենք ստիպված հանդուրժել Բուզովային։ Հեռուստատեսությունը հարթակ է տաղանդավորների, պրոֆեսիոնալների, ունիկալ անձնավորությունների համար, որոնք չեն նսեմացնում Ռուսաստանի դրոշը, վարտիքներով բեմ չեն բարձրանում երեխաների աչքի առջեւ», - գրել է Մայ Աբրիկոսովը։

Շոումենի խոսքով՝ ռուսաստանցիներն իրավունք ունեն ընտրել այն, ինչ ցանկանում են դիտել հեռուստատեսությամբ։ Նա համոզված է, որ էկրանին պետք է հայտնվեն բացառապես «լավագույնները, այլ ոչ թե վատագույնները»: Նա հիշեցրել է, որ ամբողջ աշխարհում վաղուց ընդունված է կենդանի ելույթ ունենալը, եւ միայն ՌԴ-ում կատարողներն են միայն իրենց բերանը բացում ձայնագրության ներքո:

«Դոմ-2»-ի եւս մեկ նախկին մասնակից Ռուստամ Սոլնցեւը թերահավատորեն է գնահատել իր նախկին «գործընկերոջ» նախաձեռնությունը: Նա կարծում է, որ Մայը զբաղվում է հայփով։ Իսկ ահա Բուզովան օգնության կարիք ունի։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE