«Իմ գանձ»․ Աննա Թովմասյանի եւ դստեր լուսանկարը

22:42   19 հունիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Աննա Մարիայի հետ։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված լուսանկարում մայր ու դուստր կերպարանք են ընդունել վերելակում։ Երգիչ Արամեի կինը կրում է սպրտային հագուստ․ ազատ տաբատ, բլուզ, մարզակոշիկներ։ Աննայի մազերը հավաքված են, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Իմ գանձ»։

Ավելի վաղ Աննա Թովմասյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Կրում էր սպիտակ վերնաշապիկ, որը համադրել էր շորտի հետ։ Երգիչ Արամեի կինն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեուարներով՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Աղջիկ-ամառ», «տիկնիկ»։



© NEWS.am STYLE