Օլյա Հակոբյանը՝ քնքուշ կերպարում

23:51   19 հունիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երկրպագուներին ներկայացել է բնական ու քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն երանգի հագուստ է կրում։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կորսետ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Օլյա Հակոբյանը հավաքել էր մազերը, նախընտրել էր արտահայտիչ դիմահարարում․ շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոց։ Հետեւորդներն Օլյային բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE