Հոլիվուդի աստղ Ռիզ Ուիզերսփունին հիպնոսացրել են դերի համար

12:16   20 հունիսի, 2021

Ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը խոստովանել է, որ «Վայրին» ֆիլմում դերի համար Նա հատուկ հիպնոսի է դիմել, գրում է Interview Magazine պարբերականը: Հոլիվուդի աստղը նկարահանվել է Շերիլ Սթրեյդի ֆիլմում, որի կերպարը մեկնել է միայնակ արշավի, որպեսզի լիացքաթափվի մոր մահից հետո։

Արտիստուհին նշել է, որ շատ է անհանգստացել, երբ պատրաստվում էր նկարահանումներին։ Նրա մոտ խուճապային նոպաներ են սկսվել, եւ նա ստիպված է եղել դիմել հիպնոլոգին՝ հուզմունքը հաղթահարելու համար։ Դերասանուհուն ամենից շատ անհանգստացրել է գործընկերների բացակայությունը։ 25 օր նա միայնակ է նկարահանվել․ «Միայն ես, ֆոտոխցիկն ու ուսապարկը»:

Ռիզի խոսքով՝ նախագիծը շատ է ազդել իր վրա։ Դերասանուհուն զարմացրել է նրա հերոսուհու անցած ուղին, եւ այն, ինչին նա ի վերջո հասել է։ Ուիզերսփունի կարծիքով՝ ֆիլմը նվիրված է կանանց խնդիրների ինքնուրույն լուծմանը։



© NEWS.am STYLE