«Մենք միասին չենք ապրում».  «Холостяк»-ի  հաղթող Կատյա Սաֆարովան պատմել է Տիմատիի հետ հարաբերությունների մասին

13:23   20 հունիսի, 2021

Կատյա Սաֆարովան հարցազրույց է տվել YouTube-յան «Макарена» ալիքի «50 հարց» շոուին, որում բացահայտ պատմել է Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի հետ հարաբերությունների մասին:

Հեռուստանախագծի հաղթողի խոսքով՝ իրեն շատ են համեմատում Նաստյայի հետ, թեեւ նա մինչ օրս անձամբ ծանոթ չէ մոդելի հետ:

«Նաստյան գեղեցիկ աղջիկ է։ Մենք միմյանց չգիտենք, բայց ինձ թվում է, որ մենք բոլորովին տարբեր ենք։ Թե արտաքուստ, թե բնավորությամբ։ Դրա համար էլ մեզ համեմատելն իմաստ չունի», - խոստովանել է Կատյան։

Սաֆարովան, իհարկե, չի լռել նաեւ Տիմատիի հետ հարաբերությունների մասին։ Ինչպես խոստովանել է աղջիկ է, հիմա նրանց մոտ ամեն ինչ հանգիստ ու համաչափ է: «Ինձ դուր է գալիս, որ մեզ մոտ ամեն ինչ աստիճանաբար է զարգանում։ Մենք չենք ապրում միասին. ինձ թվում է՝ դա տարօրինակ կլիներ, եթե մենք այդքան արագ դա անեինք։ Առավել եւս, որ Տիմուրն անընդհատ զբաղված է, շատ է աշխատում»։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE