«Որոշել ենք ամուսնանալ»․ Մորգենշտերնն ամուսնության առաջարկ է արել իր սիրեցյալիին

11:06   20 հունիսի, 2021

Ռեփեր Մորգենշտերնն այնուամենայնիվ որոշել է ընտանիք կազմել։ Հայտնի կատարողն իր սիրեցյալ՝ բլոգեր Դիլարային ամուսնության առաջարկություն է արել զույգի հարաբերությունների սկսվելուց 4 տարի անց։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ռեփերը հայտարարում է հարսանիքի մասին։ Նշվում է, որ աղջիկը համաձայնել է դառնալ երիտասարդների կուռքի կինը։ Ինչպես նշում է «5канал»-ը, ներկայումս հարսանիքի ամսաթվի մասին ոչինչ հայտնի չէ:

Տարբեր ԶԼՄ-ների աղբյուրները համացանցում հրապարակել են հուզիչ տեսանյութ, որտեղ ռեփերը հայտարարում է անձնական կյանքի փոփոխությունների մասին: Կադրերում երեւում է, թե ինչպես է Մորգենշտերնը հայտարարում հարսանիքի մասին մարդկանց շրջապատում, որոնք, ամենայն հավանականությամբ, ինչ-որ նշանակալի եւ կարեւոր միջոցառման են:

«Այսօր մենք որոշել ենք ամուսնանալ», - ասել է արտիստը վկաների ուրախ բղավոցների եւ ծափահարությունների ներքո:

Աստղերի նշանադրության մասին պաշտոնական հաստատում դեռ չկա։

Աղբյուրը՝ RenTV



© NEWS.am STYLE