«Իրեն դրել էր զոհի տեղ, բայց խուլիգան է եղել». նոր մանրամասներ թագավորական ընտանիքում Մեգան Մարքլի պահվածքից

14:09   20 հունիսի, 2021

Թե ինչ է տեղի ունենում Հարիի եւ Ուիլյամի միջեւ, բացի բրիտանական ընտանիքի անդամներից, ոչ ոք չգիտի, սակայն թագավորական փորձագետները պարբերաբար իրենց գրքերում կիսվում են նրանց «ընտանեկան դրամայի» մանրամասներով:

Թագավորական փորձագետ Ռոբերտ Լեյսիի «Եղբայրների ճակատամարտը» նոր գրքի համաձայն, հարազատների միջեւ հակամարտությունը ծագել է արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից առաջ: Դրանում ասվում է, որ Ուիլյամը վաղուց էր կասկածում, որ Մեգանը «թշնամաբար» է տրամադրված թագավորական համակարգի նկատմամբ եւ կցանկանա հեռանալ պալատից, որպեսզի վերադառնա Ամերիկա, այդ մասին նա նախազգուշացրել էր նաեւ Հարիին:

Королева Елизавета II, Меган Маркл, принц Гарри, принц Уильям и Кейт Миддлтон

«Ուիլյամն ասել է, որ զգում էր՝ Մեգանը գողանում է իր սիրելի եղբորը», - ասել է Լեյսին:

Սակայն, դատելով Ռոբերտի պատմությունից, Մեգանի հայտնվելը պալատում ոչ միայն Ուիլյամի եւ Հարիի վեճի պատճառ է դարձել, այլեւ պալատում կոնֆլիկտներ են եղել։ Նրանց բազմաթիվ հաղորդագրությունների համաձայն՝ Մեգանը «իրեն զոհի տեղ էր դրել, բայց խուլիգան էր եւ վատ էր վերաբերվում սպասավորներին, ինչը, ի վերջո, փոխանցվել է նաեւ Հարիին, որը սկսել է «բղավել» իր աշխատակիցների վրա:

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE