Մորգենշտերնը հերքել է ամուսնության մասին լուրերը

16:16   20 հունիսի, 2021

Ռուսաստանցի ռեփեր Մորգենշտերնը (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեեւ) իր Instagram-ում հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ ինքն իր ընկերուհուն՝ Դիլարա Զինատուլինային առաջարկություն է արել:

«Ես առաջարկություն չեմ արել», - Instagram-ում հայտնել է Մորգենշտերնը:

Իր հաղորդագրությունը նա գրել է սեւ ֆոնի վրա՝ այն ուղեկցելով տարակուսանք արտահայտող սմայլիկով։

Մորգենշտերնի եւ Դիլարայի հարսանիքի մասին լուրերը հայտնվել են աղջկա ալիքում հայտնված հոլովակից հետո, որտեղ պատմել է, որ իրենք հանդիպում են արդեն 4 տարի եւ ծրագրում են ամուսնանալ:



© NEWS.am STYLE