«Ինչպիսի գեղեցիկ ոտքեր»․ Եվգենի Պետրոսյանի կինը «մերկացել է» Մալդիվներում

15:23   20 հունիսի, 2021

75-ամյա Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կինն իր միկրոբլոգն առավելագույնս զուսպ է վարում. այնտեղ չի կարելի բացահայտ կամ սադրիչ լուսանկարներ հայտնաբերել: Տատյանա Բրուխունովան չի ձգտում ցուցադրել իր դեմքը, ավելի հաճախ նախընտրելով երկար զգեստներ եւ ազատ տաբատներ:

Այնուամենայնիվ, արձակուրդի ժամանակ նա բացառություն է արել եւ տեսախցիկի առջեւ հայտնվել է կարճ գունավոր զգեստով: Կոկետային հանդերձանքը երգիծաբանի կյանքի ուղեկիցը կրել է Մալդիվներում։

«Կղզի մեկնելու համար նորաձեւ զգեստապահարան հավաքելը հնարավորինս պարզ է՝ վառ գույներ, բնական գործվածքներ, ռոմանտիկ ձեւվածք։ Կրում եմ զգեստ, որը ճամպրուկի մեջ է հայտնվել օդանավակայան մեկնելուց մեկ ժամ առաջ», - խոստովանել է Տատյանան։

Բրուխունովան հավելել է, որ լուքը հավաքված է թանկարժեք բրենդների իրերից․ Dior-ի սանդալներ եւ Jacquemus-ի պայուսակ:

Instagram-ի բաժանորդները շտապել են նրան հաճոյախոսություններ անել: «Ինչպիսի գեղեցիկ ոտքեր», «Արեւադարձային ծաղկի պես ծաղկել ես», - գրել են նրանք։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE