«Հրաշքներ»․ Մադոննա Հարությունյանի եւ դստեր լողազգեստով լուսանկարը

11:43   20 հունիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որումցում պատկերված է դստեր հետ։ Կադրերն արվել են լողավազանում, այս մասին տեղեկանում ենք նրա գրառումից։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն ու դուստրը կրում են միանման լողազգեստներ։ Մադոննայի մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ լողազգեստն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։

Հրապարակմանը կից նա հետեւորդներին պատմել է, որ վերսկսել է կանոնավոր մարզումները եւ դրանց զուգահեռ պետք է նաեւ կանոնավոր հանգստացնել մարմինը եւ լիցքավորվել էներգիայով, որի լավագույն միջոցներից է բացօթյա լողավազանը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրանց․ «Հրաշքներ», «սեր»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը միջին երկարության, վառ գույնի զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Մադոննան հավաքել էր մազերը, արտահայատիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE