«Որքա՜ն շատ եմ սիրում ես բնությունը...»․ Տաթեւիկ Ադումյանը՝ բնության գրկում

12:36   20 հունիսի, 2021

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել իր շունիկի հետ՝ բնության գրկում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է սպիտակ գույնի, ամառային կարճ զգեստ։ Նա ամուր գրկել է իր համատարիմ կենդանուն, իսկ կերպարն ամբողջացնում է սպորտային գլխարկը։ «Որքա՜ն շատ եմ սիրում ես բնությունը...», - կադրը մակագրել է Տաթեւիկը։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր լողափին, կրում էր հետաքրքիր նախշերով զգեստ։ Տաթեւիկն արձակել էր մազերն ու մեկնաբանություններում մեջբերել Կոլոմբոսի խոսքերը. «Երբեք չես կարող հատել օվկիանոսը, մինչ քաջություն չունենաս տեսադաշտից կորցնելու ափը»:



© NEWS.am STYLE