«Իմ խաչը միշտ ինձ հետ է»․ Ալեքսանդր Բաբասյանի եւ որդու լուսանկարը

13:45   20 հունիսի, 2021

Ալեքսանդր Բաբասյանը շատ ակտիվ է սոցցանցերում: Դերասանը միկրոբլոգում հրապարակում է, թե աշխատանքային, թե ընտանեկան, թե այս կան այն հարցի շուրջ իր տեսակետը եւ հանդես է գալիս հրապարակումներով:

Instagram-ում հրապարակված ընտանեկան նոր լուսանկարում դերասանը պատկերված է որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ։ Հայրը ջերմ գրկել է որդուն, իսկ հրապարակմանը կից գրել․ «Իմ Խաչը միշտ իմ հետա»։

«Պաշտում եմ քեզ իմ փոքրիկ, հպարտանում եմ յուրաքանչյուր կատարածդ քայլով և որոշումով… Շնորհավորում եմ իմ հպարտ Ալեքսանդր», - ավելի վաղ գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE