«Սիրում եմ սիրո հետ գործ ունենալ…»․ Սարգիս ու Մանո Գրիգորյանների նոր լուսանկարը

15:55   20 հունիսի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Միկրոբլոգում տեղադրված կադրում ամուսիններն ուսի ուսի տված կանգնած են։ Մանոն երեկոյան, երկարափեշ զգեստով է, գեղեցիկ սանրվածքով ու վառ շպարով։ Նրա կերպարն ամբողջանում են աքսեսուարները։ Սարգիսը կոստյում է կրում։ Հրապարակմանը կից դերասանը գրել է․ «Սիրում եմ սիրո հետ գործ ունենալ»։

«Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին:

Զզվում եմ քո փողոցային ժառգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հային հանեց հայի դեմ:

Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևազգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու առանց ամաչել խոնարհվում տղերքի շիրիմներին:

Ապշում եմ քո իշխանատենչ մղումներից, որ դասում ես արժանսպատվությունիցդ ու ինքնասիրությունիցդ վեր` հաշվի չառնելով թե բարևիդ ինչ պատասխան են տալիս նույն քեզ ընտրողները:

Վախենում եմ, քո սխալներից, որ ամեն անգամ սոց. ցանցեր մտնելուց ինձ ստիպում են խաչակնքվել, քանզի համոզված չեմ թե մի սարսափելի նորություն տակն ու վրա չի անի հոգիս:

Վերաժևորում եմ, քո բոլոր ճառերը, որոնք ազգային գաղափարախոսության` մեր գենետիկ կոդի հետ ոչ մի կապ չեն ունեցել երբեք, քո բոլոր հիստերիկ ելույթները ստամոքսի մակարդակից վերև չեն եղել` կերել են, թալանել են, հարստացել են:Ստամոքս ու միայն ստամոքս:

Հիանում եմ քո կործանարար պրոֆեսիոնալիզմով` 3 տարում այսքան վնաս տալ սեփական երկրին` նույնիսկ թշնամին է ապշած:Մտածում եմ, իսկ գուցե թշնամին քեզ համար մենք ենք:

Սարսափում եմ, քո «հաղթանակներից», որ դեպի մայրամուտ կտանեն էս մի բուռ շիվարած ու քո ձեռքը խելագարության ու մոլորության սարդոստայնը ընկած ազգին:

Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞...

Հ.Գ. Ես աղոթում եմ ու ամեն օր աստծուն խնդրում, որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանակին հավատալու համար: Այո սխալվեցի, սխալվեցինք, բայց դեռ կարող ենք մեր ողբերգական սխալն ուղղել, քանի դեռ մի փոքր հույս կա ու ճակատագրական չի դարձել վաղվա օրը»,- ավելի վաղ գրել էր Սարգիսը։ 



© NEWS.am STYLE