«Չկա քո նմանը»․ Մարինկա Խաչատրյանի «street style»-ը

14:54   20 հունիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով հմայիչ «street style»-ը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին զոլավոր վերնաշապիկ, սեւ տաբատ է կրում, ինչը համադրել է գոտու հետ։ Մարինկայի գանգուր մազերն արձակված են, վառ ու երեկոյան շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Չկա քո նմանը», «աննկարագրելի սիրուն», «թագուհի»։

«Կատարյալ երջանկություն է, երբ ներդաշնակ ես ապրում ինքդ քո հետ, մարդկանց հետ, բնության հետ…», - ավելի վաղ գրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE