Էլջեյը նոր տեսահոլովակով հաստատել է իր եւ Իվլեեւայի բաժանումը

17:11   20 հունիսի, 2021

Ռեփեր Էլջեյը թեժացրել է իր եւ հեռուստաաստղ Նաստյա Իվլեեւայի բաժանման մասին լուրերը։ Կատարողը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի սյուժեում շոշոփել է կնոջից բաժանվելու թեման: Այս մասին ասվում է մի շարք ԶԼՄ-ներում։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ ռեփերը գրեթե ավարտել է հոլովակի վրա աշխատանքը, այժմ նրա թիմը գովազդային առաջարկներ է ուղարկել բազմաթիվ ընկերությունների՝ հրավիրելով նկարահանվել տեսահոլովակում: Սակայն ոչ Էլջեյից, ոչ էլ Իվլեեւայից պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել։

Աստղային զույգի տարաձայնությունների մասին լուրերը տարածվել էին դեռ այս տարվա սկզբին, երբ հայտնի զույգը սկսեց հանրության առջեւ հայտնվել առանց ամուսնական մատանիների։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE