Բաժանության լուրերի ֆոնին Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ ջերմ լուսանկար է հրապարակել

16:41   20 հունիսի, 2021

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը բաժանության լուրերից ու քննարկումներից հետո սկսել է ամուսնու հետ հաճախակի լուսանկարներ հրապարակել։

Գոհարն այն օրերին ծնողների եւ ամուսնու հետ գտնվում է Հայաստանում։ Երեկոյան նրանք ընթրել են երեւանյան հայտնի ռեստորաններից մեկում, որտեղից էլ դիմահարդարը կիսվել է ջերմ լուսանկարով։ Կադրում, որը նա տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, Սերգեյը ջերմ գրկել է կնոջը։ Գոհարը ներկայացել է ոտքի հատվածում համարձակ բացվածքով, կարմիր գույնի, երկարափեշ զգեստով։ Հրապարակմանը կից Ավետիսյանը հումորային գրառում է կատարել․ «Ընտանիքում միշտ այսպես է․ մեկը ժպտում է, երկրորդը լուրջ է»։

Нет описания.

Նշենք, որ երեկ Գոհար Ավետիսյանն ընտանիքի հետ այցելել էր Եռաբլուր, որտեղից կիսվել էր կադրերով։ «Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելությամբ։ Նրանք անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ խիզախ մարտնչել են եւ իրենց կյանքն են տվել մեր երկրի համար։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ․․․ եւ ներեցեք, որ մենք չկարողացանք ձեզ պաշտպանել», - գրել էր նա։



© NEWS.am STYLE