Համարձակ դեկոլտեով տոպ, նեղ գոտկատեղ․ Շողեր Թովմասյանի ոճային կերպարը

17:39   20 հունիսի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ որդու հետ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ոճային կերպարում։

Ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է համարձակ դեկոլտեով տոպ, ինչն ընդգծել է նրա նեղ գոտկատեղը, սպիտակ լայն տաբատ, ոճային բարձրակրունկներ։ Շողերի մազերը հավաքված են, վառ շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված ընտանեկան լուսանկարում դերասանուհին պատկերված էր որդու հետ։ Նա կրում էր ջինսե կիսատաբատ, վարդագույն բլուզ, ոճային մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Շողերը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE