Բնական գեղեցկություն․ Էմմին առանց շպարի

20:39   20 հունիսի, 2021

Երգչուհի էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնալով բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում երգչուհին առանց շպարի է։ Նրա մազերն արձակված են, կրում է վագրային պրինտով հանդերձանք։ Հրապարակմանը կից երկու որդիների մայրիկը գրառում չի կատարել։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր համարձակ դեկոլտեով հանդերձանք։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակումը նա չէր մակագրել, իսկ հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել։  



© NEWS.am STYLE