Ծով, արեւ, արեւայրուք․ Սաթենիկ Հազարյանի ծովափնյա կերպարը

22:39   20 հունիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը մեկնել է ծովափնյա հանգստի, որտեղից գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։ Հաղորդավարուհին իր միկրոբլոգի հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում լողափնյա կերպարում է։

Instagram-ում տեղադրված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել ծովի ֆոնին։ Նա կրում է կարմիր լողազգեստ, սեւ վերնազգեստ եւ նույն երանգի լայնեզր գլխարկ։ Սաթենիկն արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից երկու երեխաների մայրիկը գրել է․ «Հանգստից ձեզ հետ տարեք ծով ժպիտներ...»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին ծովափնյա կերպարում էր։ Նա կրում էր գունավոր զգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Սաթենիկի գանգուր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել էր․

«Կյանքից վերցրեք միայն վառ գույները, հոգում պահեք միայն արեւը: Ժամանակ տրամադրեք հանգստին, կտրվեք իրականությունից, հայտնվեք երազանքների աշխարհում»։



© NEWS.am STYLE