Քեյթ Միդլթոնը հայրերի օրվա առթիվ ցուցադրել է հազվագյուտ լուսանկարներ

20:14   20 հունիսի, 2021

39-ամյա Քեյթ Միդլթոնը հայրերի օրը հուզիչ կերպով դիմել է ամուսնուն՝ 38-ամյա արքայազն Ուիլյամին։ Այս տոնը եվրոպական շատ երկրներում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը։

Քեմբրիջի դուքսերը բազմազավակ ծնողներ են։ Նրանք դաստիարակում են 7-ամյա արքայազն Ջորջին, 6-ամյա արքայադուստր Շառլոտային եւ 3-ամյա արքայազն Լյուիին։ Թագավորական ամուսինները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկները հնարավորինս պարզ կենսակերպ վարեն։

Հրապարակված կադրերից մեկը թագավորական ընտանիքի երկրպագուները նախկինում չեն տեսել։ Լուսանկարում պատկերված է արքայազն Ուիլյամը Քենսինգթոնյան պալատի մոտ։ Կադրն արվել է 2019 թվականին Trooping the Colour հանդիսավոր շքերթի ժամանակ։ Գահաժառանգը գրկել է Լուիին, իսկ ավագ երեխաները կանգնած են հոր կողքին։

Դքսուհին նաեւ հրապարակել է երիտասարդ արքայազններ Հարիի եւ Ուիլյամի լուսանկարը իրենց հոր հետ, ինչպես նաեւ ցույց է տվել սեփական հորը, որը նրան խորանի մոտ է տարել Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան հետ հարսանիքի ժամանակ: Վերջին լուսանկարում պատկերված է արքայազն Ֆիլիպը՝ ընտանիքի եւ իր ծոռների շրջապատում։

«Բոլոր ծնողներին մաղթում ենք երջանիկ հայրերի օր», - հակիրճ մեկնաբանել է Քեթրինը։ Երկրպագուները թագավորական ընտանիքին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել, հատկապես ջերմ խոսքերի է արժանացել արքայազն Ուիլյամը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE