Արփի Գաբրիելյանն ԱՄՆ-ից ամուսնու հետ տեսանյութ է հրապարակել

23:34   20 հունիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգն այժմ գտնվում է ԱՄՆ-ում։

View this post on Instagram

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հայտնի ամուսինները մեքենայի մեջ են։ Արփին կրում է սեւ զգեստ, բաց գույնի վերնազգեստ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Հմայիչ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումը Արփին չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ շապիկ էր կրում։ Արփին արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։ «Պատրաստ թռիչքի»,- հրապարակումը մակագրել էր Արփին։ Նա ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ կարճ ժամանակով ԱՄՆ էր մեկնել, ինչի մասին զույգը հայտնել էր սոցիալական ցանցում։



© NEWS.am STYLE