«Գեղեցկուհի»․ Սիլվա Հակոբյանը՝ հմայիչ կերպարում

10:17   21 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամառային հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին ամառային զգեստ է կրում, ինչը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ, բայց միեւնույն ժամանակ ընդգծված շպարով է։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են զարդերը։

Հրապարկմանը կից երիտասարդ մայրիկը երկրպագուներից հետաքրքրվել է՝ որ նկարն են ավելի շատ հավանում, ինչին ի պատասխան բազմաթիվ դրական խոսքերի է արժանացել․ «Գեղեցկուհի», «Որքան գեղեցիկ ես», «շքեղ», - գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ «Բարի առավոտ»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել 2019թ․-ի օգոստոսին։ Սիլվան դստեր հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ նրա հետ հնարավոր չէ ձանձրանալ:



© NEWS.am STYLE