Ծաղկավոր զգեստ․ նավ, ծով․ Իրինա Թովմասյանի լուսանկարները Եգիպտոսից

19:12   21 հունիսի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է եգիպտոսյան հանգստի ժամանակ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան կերպարանք է ընդունել նավի վրա։ Նա կրում է ծաղկավոր երկարափեշ զգեստ, մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

Հրապարակմանը կից գեղեցկուհին մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացրել Եգիպտոսի մասին․

«Քանի որ վերջին մեկ շաբաթը անցկացրեցի Եգիպտոսում, ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստ Եգիպտոսի մասին․

▫️ Եգիպտոսի անապատը զբաղեցնում է ամբողջ երկրի 95% -ը:

▫️ Նավթը երկրի համար գրեթե հիմնական եկամտի աղբյուրն է:

▫️ Քեոփսի բուրգերը միակն են աշխարհի յոթ հրաշալիքներից:

▫️ Կարմիր ծովը համարվում է աշխարհի ամենամաքուր ծովային ծովը:

▫️ Ավելի քան հինգ միլիոն ֆեյսբուքյան օգտվողներ ապրում են Եգիպտոսում»:



© NEWS.am STYLE