«Սեւի մեջ բազմաթիվ վառ գույներ կան». Հասմիկ Կարապետյանի լուսանկարը

13:37   21 հունիսի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Հասմիկը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Սեւի մեջ բազմաթիվ վառ գույներ կան։ Դուք կտեսնեք դրանք, եթե ի վիճակի եք»,- սեւ-սպիտակ լուսանկարը մեկնաբանել է նա։

Ավելի վաղ Հասմիկ Կարապետյանը հրապարակել էր որդու՝ Գրիգորի լուսանկարն ու նրան շնորհավորել մեկամյակի առիթով․ «Շնորհավոր մեկամյակդ, իմ որդի, իմ Գրիգոր։ Դու Աստծո նվերն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Օրհնված եղիր։ Միշտ եղիր առողջ, երջանիկ եւ ապրիր խաղաղ ու գունավոր աշխարհում։ Թող Աստված քեզ միշտ իր ձեռքերում պահի»,- գրել է երջանիկ մայրիկը։

 



© NEWS.am STYLE