Netflix-ը գնել է «Բումեր» ֆիլմի ցուցադրման իրավունքները

14:49   21 հունիսի, 2021

Netflix-ը, կարծես թե, լրջորեն հետաքրքրված է ռուսական կինեմատոգրաֆիայով։ Վերջերս ընկերությունը ձեռք է բերել «Եղբայրը» եւ «Եղբայրը 2» ֆիլմերի ցուցադրման իրավունքները։ Դրանք դարձել են ռուսական ամենահին նախագծերը, որոնք ծառայությունը գնել է։ Այժմ կինոհսկայի ուշադրությունը գրավել է քրեական մեկ այլ պատմություն։ «Кинопоиск»-ի հաղորդմամբ՝ Netflix-ը գնել է «Բումեր» եւ «Բումեր 2» ֆիլմերի ցուցադրություն իրավունքը։ Դրանք հասանելի են արդեն հունիսի 20-ից։

Անգլալեզու տարբերակում որոշվել է փոխել ֆիլմի անունը՝ Bimmer. «Դա ապրանքանիշի անվանման համանման է, որն օգտագործում են արտասահանում։ Այն ստեղծել են Մեծ Բրիտանիայում, ուր տեղական արտադրության «BMW» մոտոցիլկետներն անվնամում էին Beezer, գերմանականը՝  Bimmer»:

«Բումեր» ֆիլմն էկրաններ է բարձրացել դեռ 2003թ․-ին, իսկ շարունակությունը թողարվել է երեք տարի անց՝ 2006թ․-ին։ Ժապավենի ռեժիսոր Պյոտր Բուսլովն է, կոմպոզիտորը՝ Սերգեյ Շնուրովը։ Մարտաֆիլմը պատմում է քրեական միջադեպից հետո չորս երիտասարդների՝ հետապնդումից խուսափելու փորձերի մասին։

 



© NEWS.am STYLE