«Եվ ես սովորեցի՝ ինչպես նորից թռչել». Անելյա Գուբրյանի գրավիչ լուքը

17:47   21 հունիսի, 2021

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վագրային պրինտով զգեստ է կրում։ Անելյան այն համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, բնական շպարով է։ «Եվ ես սովորեցի՝ ինչպես նորից թռչել։ Եվ ուզում եմ, որ դու հետեւես ինձ»,- հրապարակումն անգլերենով մակադրել է նա։

Օրերս տեղադրված լուսանկարում Անելյան ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որն առանձանում էր ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Դերասանուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին ուղղել նրան։



© NEWS.am STYLE