«Սիրուն». Մերի Մակարյանի ոճային կերպարը

18:43   21 հունիսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին վարդագույն կոստյում է կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է սպորտային կոշիկների հետ։ Մերին արձակել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ դիմահարդարմանը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ տեղադարված կադրերում Մերին հետաքրքիր նախշերով հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական դիմահարդարում։ Մերին նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր էր ընտրել։ Դերասանուհին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE