Կշռում էր 70 կիլոգրամ. «Little Big» խմբի մենակատարը խոստովանել է, որ ամբողջ մարմիը զոլերով է ծածկված

19:46   21 հունիսի, 2021

«Little Big» խմբի մենակատար Սոֆյա Տայուրսկայան պատմել է, թե ինչպես է վերաբերում զոլերին եւ ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ նախկինում՝ նախքան նիհարելը։ Աստղն Instagram-յան էջի Stories բաժնում պատասխանել է երկրպագուների անհարմար հարցերին։

«Այո՛, գրեթե ամբողջ մարմինս ծածկված է զոլերով։ Դրանք ինձ առհասարակ չեն անհանգստացնում։ Բայց ես մտածում եմ դրանք շտկելու մասին, թեեւ դժվար թե ինչ-որ արդյունք լինի։ Թքած այդ զոլերի վրա։ Դրանք կան, եւ ի՞նչ»,- նշել է նա։

Բացի այդ՝ աստղը հետեւորդների խնդրանքով՝ երգչուհին ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել նախկինում։ Նա լողազգեստով լուսանկար է հրապարակել ու խոստովանել, որ կշռել է 70 կիլոգրամ։ Ընդ որում, նա ավելորդ քաշ ունեցել է դեռ դպրոցում։ Տայուրսկայան այժմ նիհարել է եւ կշռում է 55 կիլոգրամ։ Նա նախկինում խոստովանել է, որ նման արդյունքի հասել է ոչ թե վիրահատությունների միջոցով, այլ սեփական ջանքերի շնորհիվ։  



© NEWS.am STYLE