«Դոմ 2»-ի նախկին մասնակիցը պատմել է նախագծին մասնակցության բացասական հետեւանքերի մասին

17:06   21 հունիսի, 2021

«Դոմ 2» նախագծի նախկին մասնակից Օլգա Ռապունցելը խոստովանել է, որ նախագիծն իր ընտանիքի համար խարան է դարձել եւ մինչ այժմ թունավորում է իր կյանքը։ Նրա խոսքով՝ իրեն ու ամուսնուն՝ հեռուստանախագծի մեկ այլ մասնակից Դմիտրի Դմիտրիենկոյին, մշտապես կապում են «Դոմ 2»-ի հետ, թեեւ նախագիծը երկուսի համար էլ անցյալում է։

Ռապունցելի խոսքով՝ շոուին մասնակցությոնը եւս բարդ է եղել եւ տհաճ փորձություն։ «Մեզ զրպարտել են, միշտ փորձել մեղավոր դարձնել, ցանկացել են ինչ-որ կերպարներ վերագրել»,- նշել է թխահերը։

Ռապունցելը հավելել է, որ կադրից դուրս իրենց պարզաբանել են, թե ինչպես եւ երբ է հարկավոր հանդիսատեսի համար հուզական պոռթկում ցուցադրել, անվերջ բեմադրությունները, սուտն ու դերասանական խաղն անհրաժեշտ էին նախագծին մասնակցելու համար։ Իսկ քանի որ Ռապունցելն ու նրա ընտրյալը՝ Դմիտրին, շատ վառ մասնակիցներ են եղել, հաղորդման խմբագիրները իրենց կառչել են վարկանիշների համար։ Սակայն Ռապունցելը չարացած չէ նրանց հանդեպ։  

«Նրանք մեր հանդեպ հիվանդագին սեր ունեն։ Մենք նախագծում եղել ենք հինգ տարի եւ հիմա դարձել ենք այս կամ այն իրավիճակի գերի»,- «Dni.ru»-ն մեջբերել է հեռուստանախագծի նախկին մասնակցի խոսքերը։

 



© NEWS.am STYLE